2017 թվականի ապրիլի 4-ին ժամը 17:00-ին ՀՀ առողջապահության նախարարությունում (Կառավարության տուն 3) տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ: Հայտնում են նախարարությունից:
Քննարկվելու են լիցենզիա ստանալու վերաբերյալ հետևյալ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված հայտերը`
«Իննովա Մեդ» ՍՊԸ, Ա/Ձ Նաիրա Դավթյան, ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ, «Թիվ 13 Պոլիկլինիկա» ՓԲԸ: