2017թ. մայիսի 15-19-ը Սինգապուրում կազմակերպվում է “21st Century Teacher Education” խորագրով դասընթաց: Դասընթացի հետ կապված բոլոր ծախսերը` բացառությամբ միջազգային տրանսպորտի, հոգում է հրավիրող կողմը:
Դասընթացին մասնակցել ցանկացողները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին մինչև ս.թ. մարտի 27-ը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն փոխանցելու նպատակով:
Թեկնածության, ինչպես նաև փաստաթղթերի ներկայացման նպատակով առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացված նյութերից: ardir.docardir.pdf