Կրակոցներ Ջրառատում. վիրավորում են ստացել «ՕՐՕ» դաշինքի համակիրները

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով այսօր, Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ:

Երեք վիրավոր տեղափոխվել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն:

Այս մասին տեղեկանում են դաշինքի ֆեյսբուքյան էջից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել