Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վճռով պարտավորեցրել է «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանին՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել ՀՀ ոստիկանության ծառայողներ Արթուր Մադաթյանից և Սերգեյ Զաքարյանից՝ «11 ՍՕՍ -Գ/7» վերտառությամբ տեսանյութում վերջիններիս պատիվն ու արժանապատվությունը արատավորող արտահայտություններ կատարելու համար:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը։
Նա նաև նշել է, որ վճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում, ներողություն խնդրելու՝ վճռով սահմանված տեքստը պետք է ձայնագրվի և տեսանյութը տեղադրվի «youtube.com» կայքի «ՍՕՍ ԹԻՎԻ» էջում։
Մանրամասները՝ քիչ ուշ։