Վարչապետ Կարեն Կարապետյանի գույքն ու եկամուտները

Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնը ստանձնեց նախորդ տարվա սեպտեմբերի 13-ին: Պաշտոնը ստանձնելու պահին նա հայտարարագրել էր.

  • 4 հատ բնակարան՝ բազմաբնակարանային շենքում,
  • այգետնակ,
  • LEXUS LX 470 մեքենա,
  • TOYOTA LAND CRUISER 100 4.5 մեքենա,
  • 50 միլիոն դրամ արժողությամբ բաժնեմաս,
  • 3 հատ ձեռքի ժամացույց,
  • 3,7 միլիոն դոլար,
  • 850 հազար եվրո,
  • 120 միլիոն դրամ,
  • 55 միլիոն ռուսական ռուբլի:

Վարչապետն ու նրան փոխկապակցված անձիք ներկայացրել են նաև 2016 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը:

Այսպես,  2016-ի սկզբին վարչապետի դրամական միջոցները եղել են 120 միլիոն դրամ, 3,4 միլիոն դոլար, 35 միլիոն ռուբլի և 720 հազար եվրո: Իսկ տարեվերջին՝ 114,7 միլիոն դրամ, 3,7 միլիոն դոլար, 55 միլիոն ռուբլի և 850 հազար եվրո:

Այս տարվա ընթացքում Կարեն Կարապետյանն ունեցել է եկամուտ՝ 70 միլին 850 հազար ռուսական ռուբլի և 36 միլիոն դրամ՝ որպես աշխատանքի դիմաց ստացված վարձատրություն:

2016-ի ընթացքում Կարեն Կարապետյանը անշարժ գույքի կամ այլ գույքի գործարքներ չի կատարել:

Վարչապետի կինը՝ Աստղիկ Կարապետյանը, 2016-ի սկզբին ունեցել է 7,3 միլիոն դրամ, 2,4 միլոն դոլար, 1 միլիոն եվրո և 23,75 միլիոն ռուբլի: Տարեվերջին նրա դրամական միջոցները կազմել են՝ 6,13 միլիոն դրամ, 2,13 միլիոն դոլար, 1 միլիոն եվրո և 21,4 միլիոն ռուբլի: Այս տարվա ընթացքում եկամուտ չի ունեցել, ըստ հայտարարագրի:

Վարչապետի որդու՝ Գոռ Կարապետյանի տարեկան հայտարարագրում նշումներ չկան: Ենթադրվում է, որ նա չունի ոչ եկամուտներ, ոչ գույք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել