Հրդեհը մեկուսացնելուց հետո փրկարարները դի են հայտնաբերել

Մարտի 9-ին, ժամը 07.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արևելյան 107-րդ թաղամասի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ այրվում է տան տանիքը՝ 35 քմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:30-ին, մարվել՝ 10:10-ին:

Փրկարարները հայտնաբերել են Ք. Տ.-ի դին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել