Կինը բակում փոս փորելիս զինամթերք է գտել

1978 թ. ծնված Մելանյա Ա.-ից ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ էր ստացվել, որ իրենց առանձնատան բակում փոս փորելիս զինամթերք է գտել:
Մեկնած օպերատիվ խմբին նա ներկայացրել է կարճեցված փողով ինքնաձիգի նմանվող կրակող սարք` դատարկ պահունակով, 5.45 մմ տրամաչափի 51 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն, ով ձեռք էր բերել 1988-1994 թթ. ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել