Երևանի քաղաքապետարանը անակնկալներ է պատրաստել մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է.

Սիրելի՛ համաքաղաքացիներ, չխախտելով վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթը՝ Երևանի քաղաքապետարանը Մարտի 8-ի առթիվ հաճելի անակնկալներ է նախապատրաստել մայրաքաղաքի կանանց, աղջիկների և այդ օրը Երևանում գտնվող իգական սեռի զբոսաշրջիկների համար:
Անակնկալները կմեկնարկեն «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ վաղ առավոտից ժամանող բոլոր կանանց և աղջիկներին նվիրելու են ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ:
Ժամը 12:00-ից մինչև 18:00-ն մայրաքաղաքի փոքր կենտրոնի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ Հյուսիսային պողոտայում, Ավ. Իսահակյանի և Արամ Խաչատրյանի արձանների հարակից տարածքներում ևս սպասվում են հաճելի անակնկալներ, այդ թվում նաև՝ երաժշտական կատարումների տեսքով:
Օրվա ընթացքում անակնկալ ֆլեշմոբեր են սպասվում նաև Երևանի մետրոպոլիտենում երթևեկող կանանց ու աղջիկներին:
Իսկ էքստրեմալ զգացողությունների սիրահար կանայք և աղջիկները ժամը 17:00-19:00-ն կարող են այցելել Ազատության հրապարակ:
Օրվա խորհրդին համահունչ միջոցառումներ կանցկացվեն նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:

 Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել