ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Դիվանագետի օրվա առթիվ մարտի 1-ին հրամանագիր է ստորագրել դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին: Հրամանագրում նշվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը՝ որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել`
Արմեն Պետրոսի Գիչյանին
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ
Արմեն Արայի եդիգարյանին Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար
Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել`
Վիկտորիա Սամվելի Բաղդասարյանին
Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Անդրանիկ Պետրոսի Հովհաննիսյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական
Գեորգի Ալեքսանի Քոչարյանին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության խորհրդական»: