«Բիլայն» բջջային օպերատորը տեղեկացնում է.
Հարգելի բաժանորդներ,
Ուրախ ենք տեղեկացնել, որ սկսած փետրվար ամսից վճարում չկատարելու դեպքում ֆիքսված ինտերնետի ծառայությունները չեն արգելափակվի լրացուցիչ տրամադրված 18 օրերի ընթացքում:
Տրամադրված ծառայության դիմաց չվճարելու դեպքում Hi-Line և Beeline Ինտերնետ սակագնային փաթեթների կասեցումը նախկինում իրականացվում էր հաշիվը ներկայացնելու հաջորդող ամսվա 7-րդ օրը, իսկ այժմ` հաջորդող ամսվա 25-րդ օրը: Այս փոփոխությունը հնարավորություն է տալիս բաժանորդներին օգտվել ինտերնետից հավելյալ 18 օր: