Նոր ստեղծվող կոռուպցիայի կանխարգելման և էթիկայի հանձնաժողովը չի կարող գործել անկախ և արդյունավետ այն պայմաններում, որ հանձնաժողովի անդամները նշանակված լինեն նախագահի կողմից. այս մասին մեզ հետ զրույցում նշում է փաստաբան Արթուր Սուքիասյանը՝ անդրադառնալով վերջերս շրջանառության մեջ դրված «Կոռուպցիայի կանխարգելման և էթիկայի հանձնաժողովի մասին» օրենքի նախագծին:
«Ընդ որում, հանձնաժողովի անդամների նշանակովի լինելու խնդրի հետ մեկտեղ չկա որևէ ընթացակարգ կամ իրավական մեխանիզմ, որը զսպող ազդեցություն ունենա հանձնաժողովի անդամների գործունեության անկախության վրա»,- ասում է փաստաբանը:
Ա. Սուքիասյանը նշում է, որ Ժամանակ առ ժամանակ հետևել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին և որևէ լուրջ լուծման կամ համարձակ որոշման ինձ չի հանդիպել: Անգամ ամենաակնհայտ խախտումների դեպքում հանձնաժողովի դիրքորոշումը եղել է հիասթափեցնող: