Երեկ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քննեց քրեական գործն ըստ մեղադրանքի Սմբատ Գուլյանի:
Ամբատ Գուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ.-ի փետրվարի 20-ին ժամը 15:00-ի սահմաններում Երևան քաղաքի Չարենցի փողոցում բացահայտ հափշտակել է Վարդան Ոսկանյանի զգալի չափի գույքը` համակարգիչը:
Մեղադրյալն իր վերջին խոսքում նշեց, որ անմեղ է և խնդրեց դատարանից արդարացման դատավճիռ:
Դատարանը վճռեց՝ Սմբատ Գուլյանին դատապարտել մեկ տարի ազատազրկմամբ:
.
Հանրային թղթակից` Զարուհի Հարությունյան
Աղբյւորը` Իրավաբան.net