Էլեկտրաէներգիայի սակագինը փետրվարի 1-ից կնվազի 1.22 դրամով

Սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը փետրվարի 1-ից կնվազի 1.22 դրամով: «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում սահմանվել էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողﬕց սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները:

Նոր սակագների համաձայն` 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար ցերեկային սակագինը կլինի 33.48 դրամ, գիշերային սակագինը` 29.48 դրամ, 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար ցերեկային սակագինը կկազﬕ 35.98 դրամ, գիշերային սակագինը` 31.98 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողﬕց 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը սահմանվել է 41.98 դրամ, գիշերային սակագինը՝ 31.98 դրամ:

Ինչ վերաբերում է 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողներին (բնակչության զգալի հատվածը), Like Share 0 Tweet 0 Համօգտագործել ապա ցերեկային սակագին սահմանվել է 44.98 դրամ` նախկին 46.2-ի դիմաց, գիշերային սակագին` 34.98 դրամ: Սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար էլ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը կլինի 40 դրամ, գիշերային սակագինը` 30 դրամ:

Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացի վրա ﬕ քանի գործոններ են ազդել: Դրանցից հիﬓականը ջերմակայաններին մատակարարվող գազի սակագների նվազեցուﬓ է:

Ինֆոգրաֆիկան՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել