Թրամփը միգրանտների մուտքն արգելող փաստաթղթեր կստորագրի

ԱՄՆ նախագահ Դոլադ Թրամփը այսօր պետք է ստորագրի նոր կարգավորումներ, որոնց համաձայն, ժամանակավորապես կարգելվի  Միջին Արևելքի և Աֆրիկայի երկրների փախստականների և  կասեցված վիզաներ ունեցող անձանց մուտքը ԱՄՆ. այս մասին գրում է Resuters-ը:

Թրամփը, ով թվիթերյան իր էջում գրել է, թե «նշանավոր օրը» չորեքշաբթի է լինելու, պատրաստվում է մի քանի ամսով արգելել  Միացյալ Նահանգներ մուտք գործել փասխտականներին. բացառություն կլինեն միայն հետապնդումների ենթարկվող կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները:

Մեկ այլ փաստաթղթի ստորագրմամբ կարգելվեն բոլոր անձանց մուտքը այս երկրներից՝ Սիրիա, Իրաք, Իրան, Լիբիա, Սոմալի, Սուդան և Եմեն: Այս մասին հայտնել են Թարմփի աշխատակազմի աշխատակացիներ, ովքեր չեն ցանկացել իրենց ինքնությունը բացահայտվի:

Թվիթերյան իր գրառման մեջ Թրամփը նշել էր նաև, որ պետք է պատ կառուցվի: Ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է Մեքսիկայի սահմանին պատ կառուցելուն, որն ուղղված է լինելու անօրինական միգրանտների թվի կրճատմանը:

Աղբյուրները հայտնել են, որ առաջին փաստաթուղթը ստորագրվելու է այսօր:

Նախագահի այս որոշումները միանշանակորեն չեն ընդունվում հասարակության կողմից: Ստեֆան Լեգոմսկին, ով եղել է Օբամայի վարչակազմում ԱՄՆ  քաղաքացիական և միգրացիոն ծառայությունների գլխավոր խորհրդական,նշել է, որ, իհարկե, նախագահն իրավունք ունի սահմանափակել փախստականների մուտքը և վիզաների արգելքը որոշ երկրների համար, եթե վարչակազմը գտնում է, որ դա բխում է հանրային շահից:

«Իրավական տեսանկյունից դա բխում է իր իրավունքներին: Բայց քաղաքականության տեսանկյունից դա սարսափելի գաղափար է, քանի որ ներկայումս փախստականները անհապաղ հումանիտար օգնության կարիք ունեն»,- նշել է Լեգոմսկին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել