Այսօր ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայրում նախագահությամբ Է. Նահապետյանի պետք է շարունակվեր դատաքննությունն ըստ հայցի` ՀՀ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահի` վճարում կատարելու պարտավորեցման վերաբերյալ գործի փաստական հիմքերի պահանջի մասին: Որպես պատասխանող ներգրավված էր «Սանդուխտ» Ա/Ձ:
Սակայն դատական նիստերի դահլիճն այդպես էլ չբացվեց: Դատական նիստերի քարտուղարը 30 րոպե ուշացումով բացեց նիստերի դահլիճը և հայտարարեց, որ կողմերը չեն ներկայացել դատաքննությանը, ուստի դատական նիստը չի կայանալու:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net