Թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը հունվարի 7-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում 610 չվերթ է չեղարկել: Պատճառը ձյան տեսքով առատ տեղումներն են: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Աղբյուրը նշում է, որ չվերթների չեղարկման պատճառով գրեթե 20 հազար ուղևորի սնունդ է տրամադրվել, իսկ մոտ 6 հազար ուղևոր տեղավորվել է հյուրանոցներում:
Հետաձգված թռիչքների մեջ է եղել նաև դեպի Երևան չվերթը։