ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդեյլ զբոսաշրջային քաղաքի օդանավակայանում անհայտ անձը կրակ է բացել:
Դեպքը տեղի է ունեցել ուղեբեռի հանձնման գոտում: Հարձակվողը ձերբակալված է: Միջադեպի հետևանքով 5 մարդ է զոհվել, 8-ը՝ վիրավորվել:
BBC-ի ռուսական ծառայությունից հայտնում են, որ ոստիկանների փոխանցմամբ հրաձգությունը սկսել է 26-ամյա Էստեբան Սանտյագոն, ով ծառայել է Իրաքի բանակում: Նրա ուղեբեռում ատրճանակ է եղել, որն էլ ստանալով վերցրել ու կրակ է բացել:
Օդանավակայանում կրակոցների ժամանակ եղել է նաև Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Արի Ֆլեյշերը, ով գրել է կրակոցների մասին Twitter-ի իր էջում:
«Ես այժմ Լոդերդեյլ օդանավակայանում եմ: Կրակոցներ են հնչել: Բոլորը վազում են»,-գրել է նա:
Ինչպես փոխանցում է լրատվականը, օդանավակայանն արդեն վերսկսում է իր աշխատանքները: