Երևանի քաղաքապետարանը նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին պայմանագիր է կնքել «Արիես Քեյթրինգ Սերվիս» ՍՊԸ ընկերության հետ պաշտոնական հյուրասիրության ծառայությունների համար:
Գնման փաստաթղթից տեղեկանում ենք, որ հյուրասիրություններ են կազմակերպվել դեկտեմբերի 27-ին և 30-ին՝ համապատասխանաբար 350 և 400 մարդու համար:
Ծառայությունները ներառել են՝ սնունդի և սպասքի առաքում, պատվիրված ճաշատեսակների պատրաստում և մատուցում՝ տաք կերակրատեսակներ, ձկան տեսականի, մսի տեսականի, աղանդեր, ըմպելիքներ, սրահի համապատասխան ձևավորում, սրահի համապատասխան լուսավորում և օդափոխում, ճաշկերույթների մասնակիցների պատշաճ սպասարկում:
Այս ամենի համար վճարվել է շուրջ 5,2 միլիոն դրամ կամ շուրջ 10,5 հազար դոլար:
Աստղիկ Կարապետյան
Իրավաբան․net