Գարնանային զորակոչից խուսափած երիտասարդի գործով նոր պաշտպան կներգրավի

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ դատավար`Արմեն Վարդապետյանի պետք է տեղի ունենար գարնանային զորակոչից խուսափած, ամբաստանյալ Ժ. Շահբազյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Դատական նիստին ներկա էր ամբաստանյալ Ժ. Շահբազյանը, չէր ներկայացել մեղադրող Ա. Մկիտչյանը: Ամբաստանյալը միջնորդություն ներկայացրեց դատարան, որ հրաժարվում է իր պաշտպանից և ցանկանում է նոր պաշտպան: Դատարան բավարարեց ամբաստանյալի միջնորդությունը, և քանի որ մեղադրողը չէր ներկայացել դատական նիստին, այդ պատճառով դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին ժամը 12: 30-ին:
Տեղեկացնենք, որ Ժիրայր Շահբազյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա 15.02.2010 թ-ին տարածքային զինկոմիսարիատում անցել է բժշակական հանձնաժողովով և վերցվել զինվորական հաշվառման`պիտանի զինծառայության համար որոշմամբ, որից հետո 2012թ գրանանային զորակոչին անցել է կենտրոնական բժշակական հանձնաժողովով, ճանաչվել պիտանի ոչ շարքային ծառայության համար և ենթակա էր զորակոչի 2012 թ-ի գարնանը, սակայն, խախտելով ՀՀ «Զինապարտության մասին» օրենքի պահանջները, 14.06.2012 թ-ին հրաժարվել է ծանուցագիր ստանալուց և խուսափել է գարնանային զորակոչից:

Հանրային թղթակից`Արա Ղարագյոզյան
Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել