Զարինե Մխեյանի ղեկավարած ՍՊԸ-ներից 2,5 մլն դրամ են պահանջում շուրջ 60 քաղաքացիներ

Երևանում այդպես էլ չկայացած Էրոս Ռամազոտտիի համերգի կազմակերպիչների դեմ ներկայացրած հայցով շուրջ 60 քաղաքացիներ 2,5 մլն դրամ գումար են պահանջում:

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ քաղաքացիների հայցի քննությունն` ընդեմ Զարինե Մխեյանի և նրա ղեկավարած «Ֆորպոստարտ պրոդաքշըն» և «Շոուսթար»:

Սա երկրորդ նիստն է այս գործով: Առաջին նիստը հետաձվել էր, քանի որ ընկերությունը միջնորդություն էր ներկայացրել` խնդրելով ժամանակ տրամադրել փաստաբան ներգրավելու համար, այդ միջնորդությունից մեկ ամիս անց` հերթական նիստի ժամանակ, դատարան է ներկայանում «Շոուսթար» ՍՊԸ-ի փաստաբանը և հայտնում, որ ընկերությունից լիազորագիրը ստացել է հենց այսօր. «Շուրջ մեկ ամիս ժամանակ ունեցող ընկերությունը, փաստաբանին ներգրավվում է հենց նիստի օրը, այսինքն` այստեղ ավելի քան ակնհայտ է, որ անբարեխիղճ վերաբերմունք է դրսևորվում դատարանի նկատմամբ, իմ համոզմամբ` ընկերությունը դատական իր իրավունքները չարաշահում է թույլ տալիս»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց հայցվորներից փաստաբան Գայանե Դեմիրչյանը:

78520-326x330

Փաստաբան Գայանե Դեմիրչյան

Այսօրվա նիստին պատասխանող կողմը կրկին միջնորդում է նիստը հետաձգել, որպեսզի փաստաբանը ծանոթանա գործի նյութերին, այդպես էլ լինում է, հաջորդ նիստը նշանակվել է 2017թ. փետրվարի 17-ին:

Մեր զրուցակիցը փոխանցեց, որ նախորդ նիստի ժամանակ իրենք 10 հայցվորի մասով հրաժարվել էին պահանջից, որովհետև այդ անձանց գումարները վերադարձվել են: Այս հանգամանքը փաստաբանը դրական քայլ բնութագրելով հանդերձ` նշում է, որ ևս 10 հոգի են հայցադիմումին միացել` որպես ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձիք. «Տվյալ դեպքում, հայցվորների թիվտ ընդհանուր առմամբ չի փոխվել: Այս պահին շուրջ 60 հայցվորներ ենք, գումարի մասով էլ, ըստ էության, փոփոխություն տեղի չի ունեցել, պահանջը մոտ 2,5 միլիոն է»,- նշեց փաստաբանը:

Նա նաև հավելեց, որ սա զուտ տոմսերի գումարն է, բացի այդ, կողմը պահանջել է այդ գումարին հաշվեգրել տոկոսներ` Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված չափով և վերդարձնել նախապես վճարած պետական տուրքի գումարը:

Կարդացեք նաև`

«Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ը մոլորության մեջ է գցում քաղաքացիներին, վիրավորում լրագրողներին ու իրավաբաններին

Էրոս Ռամազոտտիի Երևանյան համերգի հետքերով. հետագա զարգացումները «Perfetto» չէին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել