«Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ը մոլորության մեջ է գցում քաղաքացիներին, վիրավորում լրագրողներին ու իրավաբաններին

Չկայացած համերգը գլխացավանք է դարձել քաղաքացիների համար: Այս տարվա ապրիլ ամսին «Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ը, և կատարողը` «Շոուսթար» ՍՊԸ-ն հայտարարեցին, որ Երևանում տեղի կունենա իտալացի փոփ-աստղ Էրոս Ռամազոտտի համերգը:

Սակայն համերգը չեղյալ հայտարարվեց ու առ այսօր բազմաթիվ քաղաքացիներ այդպես էլ չեն ստանում փոխհատուցում գնված տումսերի համար:

Այս հայտարարությունից հետո ամիսներ անց «Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ը կամ «Շոուսթար» ՍՊԸ-ն, որոնց տնօրենը նույն անձն է՝ Զարինե Մխեյանը՝ Իրավաբա.net-ին ուղարկած պաշտոնական պատասխանում մայիսի 30-ին վստահեցրեց, որ տոմսերի գումարների փոխհատուցումը հետաձգվում է մինչև սեպտեմբերի 15-ը, ինչը որոշ քաղաքացիների պնդմամբ մոլորություն է:

%d1%81%d0%ba%d0%b0%d0%bd%d0%b8%d1%80%d0%be%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d0%b50002

Նարինե Կարապետյանը Էրոս Ռամազոտտի համերգին մասնակցելու նպատակով երկու տոմս էր ձեռք բերել ամիսներ առաջ: Ինչպես շատ քաղաքացիներ, այնպես էլ տիկին Նարինեն վստահել է ընկերությանը և դատական հայց չի ներկայացրել՝ սպասելով սեպտեմբերի 15-ին, սակայն տոմսարկղում նրան հերթական անգամ հուսախաբ են արել. «Մեզ պատասխանեցին, որ տոմսերի համար գումար չեն տա` առաջարկելով գրանցվել ընկերության կայքում: Մենք հասկացանք, որ նրանք այսկերպ փորձում են մոլորեցնել քաղաքացիներին»,- ասաց մեր զրուցակիցը:

Արևհատ Գրիգորյանը և նրա կոլեգան նույնպես գնել են տոմսեր և առ այսօր փոխհատուցում չեն ստացել. «Իրենք առաջին անգամ հայտարարել էին, որ երկու փուլով փոխհատուցում են, մենք այդ մասին իմացանք երկրորդ ժամկետն անցնելուց հետո և դիմեցինք նրանց գրած հասցեով, մեզ ուղարկեցին դիմումի ձև, լրացրին ու ուղարկեցինք, մի քանի օր, անգամ շաբաթից ավելի պատասխան չստանալուց հետո գրեցինք, իրենք պատասխանեցին, որ ստացել են դիմումը և նկատի են ունենում, ժամկետի մասին ավելի ուշ տեղյակ կպահեն: Այդ պատասխանը եղել է հոկտեմբերի 10-ին»,- նշեց Արևհատը:

Իսկ «Ֆորպոստարտ Պրոդաքշըն» քաղաքացիներին գումարներ փոխանցելու փոխարեն հայտարարությամբ է հանդես գալիս և շտապում վիրավորել լրագրողներին ու իրավաբաններին՝ նշելով. «Այդուհանդերձ, մենք ցանկանում ենք, որպեսզի բոլորն իմանան ճշմարտությունը և խաբված չլինեն ոչ պրոֆեսիոնալ և ինքնահաստատման կարիք ունեցող «լրագրողների», անգրագետ իրավաբանների և իրենց պաշտոնեական դիրքը չարաշահող պետական այրերի կողմից»:

4852

13754677_1243718342335121_2703865478041809330_n

Զարինե Մխեյան

Իսկ իրականությունն այն է, որ ընկերությունը նոր մեխանիզմներ է մշակել՝ ձգձգելով գումարների փոխանցումը: Արդեն մի քանի ամիս ՍՊԸ-ի հետ առնված քաղաքացիները, հիմա էլ ստիպված են լինելու ընկնել թղթային քաշքշուկների մեջ: Ընկերությունը հայտարարում է, թե սեպտեմբերի 2-ից սկսում է Էրոս Ռամազոտտիի չեղարկված համերգի տոմսերի վերադարձի գործընթացը, փուլային կարգով. «Տոմսը վերադարձնելու համար տոմս ձեռք բերած քաղաքացին պետք է մեր էլեկտրոնային հասցեին ուղարկի դիմում, որը փաստաթղթավորվում է մեր ընկերության կողմից՝հետագայում դատական վարույթին ներկայացնելու նպատակով: «Ֆորպոստարտ» ընկերությունը ներկայումս ունի մի շարք ընթացիկ պրոյեկտներ, որոնցից ստացված շահույթը ուղղելու է Էրոս Ռամազոտտիի չեղարկված համերգի տոմսերի գումարների վերադարձին»,- ասվում է հաղորդագրության մեջ (Դիմումի ձևն` այստեղ): Հայտը չլրացնելու ու չուղարկելու դեպքում, ընկերությունը հրաժարվում էգումար փոխանցել:

Փաստաբան Գայանե Դեմիչյանը, ով դատական հայց է ներկայացրել ՍՊԸ-ի դեմ, հատուկ ընկերության համար պարզաբանում է՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 806-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Գործակալության պայմանագրով մի կողմը (գործակալը) պարտավորվում է վարձատրությամբ մյուս կողմի (պրինցիպալի) հանձնարարությամբ, իր անունից, սակայն պրինցիպալի հաշվին կամ պրինցիպալի անունից և նրա հաշվին կատարել իրավաբանական ու այլ գործողություններ:

78520

Փաստաբան Գայանե Դեմիրչյան

«Երրորդ անձի հետ իր անունից (կրկնում եմ` ԻՐ ԱՆՈւՆԻՑ) և պրինցիպալի հաշվին կնքված գործարքով իրավունքներ ու պարտականություններ ձեռք է բերում գործակալը, թեկուզև պրինցիպալը վկայակոչված լինի գործարքում և գործարքը կատարելու հետ կապված անմիջական հարաբերությունների մեջ մտած լինի երրորդ անձի հետ»:

Փաստաբանը նաև ասում է, որ ըստ Forpostart production ընկերության հայտարարությունների, վերջինս Գործակալ է, մինչդեռ փաստաթղթաբանությունն այլ բան է ցույց տալիս. «Ծառայությունների մատուցման պայմանագիրը, այսինքն համերգի տոմսը, կնքվել է երրորդ անձի, այսինքն` հանդիսատեսի և Գործակալի միջև և հենց Գործակալի անունից (ի հավաստումն ասվածի Տոմսի վրա դրված է Շոութիքեթ ՍՊԸ-ի կնիքը և Տոմսի վրա առկա են բացառապես Forpostart production-ի և Շոութիքեթ ՍՊԸ-ի լոգոները, ռուսական որևէ ընկերության անուն հիշատակված չէ, առավել ևս պայմանագիրը չի կնքվել ռուսական որևէ ընկերության անունից): Քանի որ պայմանագիրը կնքվել է Գործակալի, այն է` Forpostart production ընկերության անունից, հետևաբար իրավունքներ ու պարտականություններ ձեռք է բերում Գործակալը, այսինքն` Forpostart production ընկերությունը»,- նշում է փաստաբանը և հավելում՝ մնացածը կքննարկեն դատարանում:

Այս գործով հաջորդ նիստը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի 24-ին, ժ. 14:35, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում. «Բոլորը պատասխան են տալու»:

Կարդացեք նաև՝

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել