Մարմաշենի համայնքապետի կողմից տեղեկատվություն չտրամադրելու գործով նշանակվեց դատաքննություն

Այսօր ՀՀ վարչական դատարանի Գյումրու նստավայրում նախագահությամբ Է. Նահապետյանի, ըստ հայցի Լևոն Բարսեղյանի` տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը ճանաչելու և տեղեկատվության հարցմանը պատասխանելու պարտավորեցնելու պահանջի մասին կայացավ նախնական դատական նիստ: Սույն գործով որպես պատասխանող ներգրավված էր Շիրակի մարզի Մարմաշենի համայնքապետ` Աշոտ Եղոյանը, ով պատշաճ ծանուցված լինելով դատական նիստի տեղի և ժամի մասին չէր ներկայացել: Դատական նիստին չէր ներկայացել նաև հայցվորը, ով ևս պատշաճ ծանուցված էր:

.

Նախագահող դատավորը ղեկավարվելով Վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասով որոշում կայացրեց նախնական դատական նիստն անցկացնել կողմերի բացակայությամբ:

.
Վարչական դատավարության ընթացակարգի համաձայն նախագահող դատավորը պարզաբանեց պարզաբանման ենթակա բոլոր հարցերը, մասնավորապես պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չներկայացնելու փաստը, ինչպես նաև հայցվորի և պատասխանողի կողմից միջնորդություն, ապացույց կամ առարկություն ներկայացնելու բացակայության մասին: Արդյունքում, նախագահող դատավորը որոշում կայացրեց սույն գործով նշանակել դատաքննություն:

.

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր- Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել