Քվեարկել են մահացած անձի փոխարեն. մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է 2016թ. սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ թիվ 40/05 տեղամասում մահացած անձի փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը։

Տավուշի մարզային քննչական վարչությունում ստացվել են նյութեր առ այն, որ 2016թ. սեպտեմբերի 18-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, թիվ 40/5 ընտրատեղամասում ստորագրել են ընտրացուցակներում ընդգրկված Պտղավան գյուղի մահացած բնակիչ Վասիլի Արամի Ղևոնդովի անվան դիմաց և կատարել քվեարկություն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նշված տեղամասում մահացած անձի փոխարեն քվեարկել է ՏԸՀ անդամներից մեկը, ում ինքնությունը պարզվել է։ Ըստ քննության տվյալների՝ վերջինս, ունենալով ընտրացուցակը լրացնելու իրավասություն, թեկնածուներից մեկի օգտին քվեարկելու նպատակով, ընտրացուցակում լրացրել է մահացած Վասիլի Արամի Ղևոնդովի նույնականացման քարտի տվյալները և նրա փոխարեն կատարել քվեարկություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 27-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել