ԷյԴիԱր Մեդիացիայի և Արբիտրաժի Կենտրոնը հրավիրում է բոլոր այն անձանց, որոնք բավարարում են ստորև ներկայացված պայմանները և ցանկություն ունեն ներառվելու Կենտրոնի Արտոնագրված Արբիտրների Ցանկում մասնակցելու դասընթացների և արտոնագրման գործընթացին:
Կենտրոնը հիմնադրվել է ԷյԴիԱր Փարթներս ՍՊԸ-ի միջոցով՝ իրենց տվյալ ոլորտում փորձ ու մասնագիտացվածություն ձեռք բերած արհեստավարժ անձանց մասնակցությամբ: Այն իր առաջնահերթ նպատակն է համարում վեճերի այլընտրանքային լուծման համար մասնագիտացված ծառայությունների տրամադրումը՝ այդպիսով նաև խթանելու համար տվյալ ոլորտի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում:
Կենտրոնի կողմից արտոնագրվելով Դուք ներառվում եք Կենտրոնի արբիտրների ցանկում և որպես այդպիսին ավելացնում Ձեր որպես արբիտր նշանակվելու հավանականությունը հատկապես այն դեպքերում, երբ վեճի կողմերն իրենց միջև առկա վեճի լուծումը արբիտրաժի միջոցով վստահում են Կենտրոնին:
Կենտրոնի կողմից արտոնագրվելու համար անհրաժեշտ է մասնակցել հատուկ վերապատրաստման դասընթացներին, որոնք հաջողությամբ ավարտելուց և Կենտրոնի Արտոնագրման Հանձնաժողովի հաստատումից հետո, Ձեր անունը կներառվի Կենտրոնի Արտոնագրված Արբիտրների համապատասխան ցանկում և հանրությանը տեղեկացնելու նպատակով՝ կներառվի Կենտրոնի Էլեկտրոնային կայքում և այլ կերպ հասանելի կդարձնի հանրությանը:
Կենտրոնի կողմից արտոնագրվելու առավելություններից են՝
- Ներառվել Կենտրոնի արտոնագրված արբիտրների ցանկում.
- Օգտվել վերապատրաստման դասընթացների հնարավորություններից.
- Օգտվել մասնագիտության և փորձի մասին գովազդման հնարավորություններից.
- Անհրաժեշտության դեպքում, նշանակվել որպես արբիտր՝ համաձայն Կենտրոնի Արբիտրաժային Կանոնների.
- Օգտվել արբիտրաժային գործընթացի գրասենյակային ծառայությունների, և արխիվների պահպանման հնարավորություններից:
Կենտրոնի կողմից արտոնագրվելու համար անհրաժեշտ է համապատասխանել ստորև նշված պայմաններին, և լրացնելով և հանձնելով համապատասխան դիմում (որը կցված է այս հրավերին) հաստատել արտոնագրվելու ցանկությունը՝
- Լրացրած լինել առնվազն 30 տարին,
- Ունենալ իրավաբանական կրթություն,
- Ունենալ առնվազն 5 տարվա իրավաբանական գործունեության փորձ,
- Հաջողությամբ ավարտել Կենտրոնի միջոցով կազմակերպված 6 ժամյա (2 օր, յուրանչյուր օր՝ 3 ժամ) վերապատրաստման դասընթացները
- Կենտրոնի Արտոնագրման Հանձնաժողովի հաստատում:
Վերապատրաստման դասընթացների առաջին շարքը՝
- Անվճար է, և
- Տեղի կունենա թվականիս նոյեմբերի 12-ից 19-ը:
Դիմում կարելի է ներկայացնել մինչև 2016, նոյեմբերի 5-ը ուղարկելով [email protected] էլ. փոստին:
Դիմումը կարող եք գտնել՝ այստեղ:
Հավելյալ տեղեկությունների համար, կարող եք դիմել մեզ՝ գրելով [email protected] էլ. փոստին կամ զանգահարելով 098 881720 հեռախոսահամարով:
ԷյԴիԱր Մեդիացիայի և Արբիտրաժի Կենտրոն