Պաշտոնական լիազորությունները չարաշահած զինվորականների գործի քննությունը հետաձգվեց

Հոկտեմբերի 3-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում դատավոր Լ.Աթանյանի նախագահությամբ կայացավ թիվ ՍԴ/0167/01/12 գործով հերթական դատական նիստը:

.

Ամբաստանյալ Սուրեն Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի սերժանտ, անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանները, թույլ է տվել գործողություններ, որոնց համար լիազորված չէ ոչ մի պաշտոնյա, և անձնական այլ շահագրգռվածությամբ ծեծի է ենթարկել իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող շարքային Ռ.Միքայելյանին:

.
Ամբաստանյալ Ռուբեն Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, կոչումով շարքային, ածելիով կատարել է անդամախեղում:

.
Նիստը սկսվելուց հետո դատարանը հայտարարեց դատարանի կազմը և կողմերին: Հայտարարվեց, որ մեղադրանքը պաշտպանում է Աշոտ Ժորայի Գաբրիելյանը: Դատարանի կողմից կողմերին ներկայացվեցին իրենց իրավունքներն ու պարտականությունները, պարզաբանվեցին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ, 91-րդ, 93-րդ և 95-րդ հոդվածները:

Դատավոր Աթանյանը հարցրեց մեղադրանքի կողմին և պաշտպանության կողմին, թե արդյոք նրանք ունեն միջնորդություններ նոր ապացույցներ պահանջելու և գործին կցելու մասին: Սուրեն Մխիթարյանի պաշտպան, փաստաբան Հրաչ Հակոբյանը ներկայացրեց Սուրեն Մխիթարյանի բնութագիրը զինվորական ծառայության վայրից` տրված մայոր Գալստյանի կողմից: Մեղադրող կողմի համաձայնությամբ բնութագիրը կցվեց դատական գործին:

.
Գործով պետք է հարցաքննվեն 11 վկաներ, որոնք պատշաճ կերպով ծանուցված են դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին, սակայն չեն ներկայացել, այնինչ նրանց ներկայությունը էական էր տվյալ գործի քննման համար: Մեղադրողը պարզաբանեց, որ վկաների մեծ մասը ծառայում են Սիսիանի N զորամասում և նրանց բացակայությունը պայմանավորված է տեղափոխման հետ կապված խնդիրների հետ և խնդրեց հետաձգել դատական նիստը ` հաջորդ նիստը նշանակելով Սիսիանի նստավայրում: Մեղադրողի առաջարկությանը միացան նաև պաշտպանները:

.
Վկաների բացակայության հանգամանքը և կողմերի առաջարկությունները հաշվի առնելով` դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը և նշանակել հոկտեմբերի 23-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում:

.

Հանրային թղթակից`Հասմիկ Ասատրյան
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել