2016 թվականի սեպտեմբերի 29-ին ընդունվել է ՀՀ օրենք՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, որի համաձայն՝
ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 171.1-ին հոդվածով.
«Հոդված 171.1. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու կանոնները խախտելը
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձի կողմից դիտավորությամբ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու` օրենքով սահմանված կանոնների խախտմամբ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումն ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձի նկատմամբ`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
12 հոկտեմբերի 2016 թվականի
ՀՕ-141-Ն