Ի՞նչ է նշանակում հեռախոսային ֆիքսված ցանցի վերահսկումը

2012թ. հունիսի 8-ի թիվ ԵԿԴ/0666/10/11 քրեական գործով որոշման 16–րդ կետում ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ. «(…) [Հ]եռախոսային ֆիքսված ցանցի վերահսկումը ենթադրում է՝ հեռախոսային խոսակցության ձայնագրումը, հեռախոսահամարի պարզումը, տվյալ հեռախոսահամարի բաժանորդի անհատական տվյալները, ինչպես նաև հեռախոսային խոսակցությունն սկսելու պահին և ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տեղեկությունները հավաքելը և (կամ) ամրագրելը: Բջջային հեռախոսային ցանցի դեպքում վերահսկումը ենթադրում է՝ հեռախոսային խոսակցության, ներառյալ` կարճ հաղորդագրությունների (sms) և ձայնային հաղորդագրությունների ձայնագրումը կամ դրանց բովանդակության այլ ձևով ամրագրումը, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը, հեռախոսահամարը, տվյալ հեռախոսահամարի բաժանորդի անհատական տվյալները, հեռախոսային խոսակցությունն սկսելու պահին և ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալները հավաքելը և (կամ) ամրագրելը»:

ԻՐԱՎԱԲԱՆ.NET

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել