Այսօր ՀՀ վարչական դատարանի Գյումրու նստավայրում, Էդվարդ Նահապետյանի նախագահությամբ պետք է կայանար նախնական դատական նիստ, ըստ հայցի Մանվել Ղազարյանի` վարչական իրավախախտման գործով կայացված որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Սույն վարչական գործով որպես պատասխանող ներգրավված էր ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը:
Կողմերը դատական նիստին չէին ներկայացել, սակայն դատական նիստի տեղի և ժամի մասին պատշաճ ծանուցված էին:
Նախագահող դատավորը նիստն հետաձգեց մեկ այլ հերթի` դատական նիստին կողմերի չներկայանալու պատճառով:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր- Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net