Վթար Դավիթ Անհաղթ-Ուլնեցի խաչմերուկում. երեք մեքենաներ իրար են բախվել

Հոկտեմբերի 7-ին, ժամը 22.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դ. Անհաղթի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Opel Atra G» մակնիշի 001TT81 (վարորդ՝ Ա. Ս.), «Wolksvagen Jetta» մակնիշի 34MN594 (վարորդ՝ Վ. Վ.) և «Isuzu Rodeo» մակնիշի 29US551 (վարորդ՝ Ռ. Մ. ծնվ.1963թ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Wolksvagen Jetta» մակնիշի ուղևորներ Ա. Ո.-ը և Գ. Վ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գր.Լուսավորիչ ԲԿ:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել գազի բալոնների փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները:

61846185

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել