Արդյունք կունենա՞ք, եթե ամուսնու անհավատարմության բացահայտման համար մասնավոր խուզարկու վարձեք

Մեր երկրում, թերևս հազվադեպ կհանդիպենք դեպքերի, երբ անձը վարձում է մասնավոր խուզարկու վարձել, որպեսզի վերջինս բացահայտի իր ամուսնու անհավատարմությունը:

Այդուհանդերձ, այս երևույթը մեր երկրում կա: Փաստաբան Լիանա Բալյանը նշում է, որ իր գործունեության ընթացքում նման իրավիճակների հանդիպել է:

«Շատ դեպքերում ինձ դիմել են՝ ասելով, որ ցանկանում են նման ծառայող վարձել, որպեսզի ապացուցեն ամուսնու հավատարմությունը»,- նշում է մեր զրուցակիցը և հավելում՝ խուզարկուի ձեռք բերած փաստերը չեն կարող ապացույց դիտակվել դատարանում. «Օրենքը հստակ ասում է, որ որպես ապացույց կարող է դիտվել միայն դատարանի որոշման հիման վրա հետազոտվող հանգամանքները, այսինքն՝ պետք է լինի դատարանի որոշում, որի հիման վրա պետք է ձայնագրվեն հեռախոսային խոսակցությունները: Ինչ վերաբերում է նկարահանումներին կամ մասնավոր խուզարկու վարձելուն, որոնք հետևում են կնոջը կամ ամուսնուն, նկարահանում ու ձայնագրում նրա գործողությունները, ապա դրանք հետագայում դատարանում որպես ապացույց չեն ընդունվի»,- շեշտում է մեր զրուցակիցը:

Ընդ որում՝ փաստաբանը հավելում է, որ իր վարույթում եղած գործերով դատարանը ապացույց չի դիտարկել նաև սոցիալական ցանցերի քաղվածքները. «Ես ունեցել եմ նման մի քանի գործեր, բերել են լուսանկարներ, ձայնագրառումներ, հեռախոսից հանված նամակագրություն, սոցիալական կայքից հանված խոսակցություններ, որ կապի մեջ է ամուսինը այլ անձի հետ, այս նյութերը ներկայացվել են դատարան, սակայն դատարանի կողմից ապացույց չեն դիտարկվել»:

Եթե ամուսիններից մեկը դավաճանության է գնացել ու դա ապացուցվել է, ապա արդյոք այս հանգամանքն ազդո՞ւմ է համատեղ գույքի կամ դրամական միջոցի բաշխման որոշման, ինչպես նաև ալիմենտի վրա, հարցին փաստաբանը պատասխանում է. «ՀՀ-ում ամուսիններից մեկի դավաճանությունը կարող է պատճառ հանդիսանալ ամուսնալուծվելու, բայց որպես հիմք և պատճառ, որի հիման վրա կորոշվի ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի, դրամական միջոցների կամ էլ զրկեն անձին ծնողական իրավունքից, դրանք որպես ապացույց չեն կարող համարվել»,- եզրափակեց փաստաբանը:

Նա նաև ասաց, որ ամուսնու անհավատարմությունն ապացուցելը բավականին բարդ գործընթաց է, իսկ խուզարկույի կողմից ձեռք բերված լուսանկարները կարող են որպես զրպարտություն դիտարկվել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել