Կարեն Կարապետյանը ստորագրել է Չինաստան գործուղման ծախսերի որոշումը

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ընդունել ի գիտություն, որ «Սինցզյանի արտադրաշինարարական կորպորացիայի հասանելիությունը` մետաքսի ճանապարհի միասնական տնտեսական գոտու ստեղծում» խորագիրը կրող համաժողովին, ինչպես նաև Սինցզյանի արտադրաշինարարական օազիսային արդյունաբերության Էքսպո 3-րդ ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Ուձյացույ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Արթուր Խաչատրյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել