Այսօր` հոկտեմբերի 2-ին, Սահմանադրական դատարանը քննեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումը` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերության 9-րդ մասի 1-ին պարբերության, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը:
Նշենք, որ ՍԴ-ում վիճարկվող դրույթները վերաբերում են կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուներին:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում նշվում է, որ Հայաստանից դուր գտնվող կենսաթոշակառուները պարտավոր են տարեկան առնվազն մեկ անգամ բանկին ներկայացնել իրենց ողջ լինելու մասին նոտարի հաստատած փաստաթուղթը կամ ներկայանալ բանկ և հայտնել իրենց կենդանի լինելը: Ընդ որում, կենսաթոշակը վճարվում է նաև ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագիրը կենuաթոշակ նշանակող uտորաբաժանում ներկայացնելու դեպքում: Կենuաթոշակ վճարելը դադարեցվում է լիազորագիր չներկայացնելու կամ հայտարարություն չտալու դեպքում:
ՄԻՊ-ի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդևանյանն իր խոսքում նշեց, որ այդ հոդվածը հակասում է Սահմանադրության 37-րդ հոդվածին, որը երաշխավորում և ապահովում է քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքը:
Պատասխանող կողմի խոսքով` օրենքի փոփոխությունը դրական որոշակի տեղաշարժ է առաջացրել: Քանի որ նակին օրենքում նշվում էր, որ 12 ամիս անընդմեջ գումարը չստանալու դեպքում, այլևս չէր կարող ստանալ իր հասնաելիք գումարը, ապա օրենքի փոփոխությամբ` պարտադիր է, որ տարվա մեջ մեկ անգամ ներկայանա Հայաստան:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերության 9-րդ մասի 1-ին պարբերության, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը որոշելու համար դատարանը խորհրդակցության:
ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերության 9-րդ մասի 1-ին պարբերությունը, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Հանրային թղթակից` Արա Ղարագյոզյան
Աղբյուրը` Իրավաբան.net