ՀՀ ԱՍՀՆ-ը սեպտեմբեր ամսին ստացվել է 4846 զանգ

2016 թվականի սեպտեմբեր ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 4846 զանգ: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախխարարությունից:

Ստացված զանգերից 1220-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 1067-ը՝ ընտանիքի անապահովության, 381-ը՝ երեխայի խնամքի, 137-ը՝ երեխայի ծննդյան միանվագ, 136-ը՝ մայրության, 74 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին: Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (40), ավանդի փոխհատուցման (593) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:

Սեպտեմբեր ամսին ստացվել է 73 բողոք, որից 1-ն ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 5-ը՝ Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին, 1-ը՝ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններին, իսկ 66-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել