Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի աշխատակից, լրագրող Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է Մշակույթի նախարարի մամուլի խոսնակի աշխատանքին անցնելու մասին. «Սիրելի գործընկերներ, ես այսուհետ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի մամուլի քարտուղարն եմ: Պրն Ամիրյանի կամքն է՝ անկեղծ ու բաց աշխատել, ինչն իմ սրտով է, ու հաստատ՝ նաև ձեր սրտով: Փորձե՞նք»: