Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Գևորգյանը ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Համաձայն Նախագահի հրամանագրի՝
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով` որոշում եմ. Արմեն Գևորգյանին ազատել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար: