Գյումրիում ընտրատեղամասից հիվանդանոց տեղափոխված անձը մահացել է

Այսօր Գյումրիի ընտրատեղամասերից մեկից քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց և մահացել: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ ոստիկաններն այսօր 15:10-ի սահմաններում ահազանգ են ստացել քաղաքի թիվ 34/54 ընտրատեղամասից, հաղորդվել է, որ կտրուկ վատացել է քաղաքացու ինքնազգացությունը, իսկ մեկ ժամ անց` 16:25-ին ոստիկանությանը հաղորդել են, որ այդ անձը մահացել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել