Տղամարդ դանակ է պահել մի աղջկա պարանոցին և պահանջել իրեն չմոտենալ

Երեկ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր, թե ինչպես է դանակով զինված տղամարդը պատանդ վերցրել երիտասրդ աղջկա, նրանց շուրջ հավաքված են մի քանի տասնյակ քաղաքացիներ: Նրանցից մեկը փորձում է վնասազերծել տղամարդուն, վերջինիս զենքը ընկնում է ու ամբոխը հարձակվում է տղամարդու վրա, ոստիկաններին հաջողվում է տղամարդուն փրկել հաշվեհարդարից: Այս դեպքի առնչությամբ դիմեցիք ոստիկանություն: Մեզ պարզաբանեցին, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո:

Նշվում է, որ ժամը 13.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հ. Էմինի փողոցում գտնվող Հայ-ռուսական սլավոնական համալսարանի մոտ մի տղամարդ դանակ է պահել մի աղջկա պարանոցին և պահանջել իրեն չմոտենալ:

Անմիջապես դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ ժամը 13.30-ին, նշված վայրում, 1982 թ. ծնված Վահագն Ն.-ն պատանդ է վերցրել 1996 թ. ծնված Տատյանա Ռ.-ին և սպառնացել դանակով վնասել նրան` պահանջելով իրեն զենք տրամադրել: Ժամը 14.20-ին Վահագն Ն.-ն նշված հասցեից բերման է ենթարկվել բաժին: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Տատյանա Ռ.-ից ընդունվել է հաղորդում: Վահագն Ն.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել