Երևանի քաղաքապետարանը հունիսի 24-ին պայմանագիր է կնքել «Մարութա սար» ընկերության հետ՝ Ավան վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքների իրականացման վերաբերյալ: Համաձայն գնման փաստաթղթի՝ վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն այս տարվա հոկտեմբերի 20-ին:
Նշենք, որ այս աշխատանքների համար Երևանի քաղաքապետարանի բյուջեից վճարվել է 95 միլիոն 250 հազար 596 դրամ կամ շուրջ 200 հազար դոլար:
![new-picture](https://iravaban.net/wp-content/uploads/2016/09/New-Picture-3.jpg)
Լուսանկարը՝ yerevan.am կայքից