Արդեն նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ներկայացրել է իր գույքի ու եկամտների հայտարարագիրը՝ վերջին պաշտոնը դադարեցնելու պահին: Հիշեցնենք, նա այս պաշտոնում աշխատել է 2013 թվականի հոկտեմբերի 1-ից:
Եվ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել էր.
- բնակարան՝ բազմաբնակարան շենքում,
- LEXUS GS 300 մարդատար ավտոմեքենա,
- 80 միլիոն դրամ խնայողություն,
- 5000 ֆունտ ստթեռլինգ խնայողություն,
- 91.43 միլիոն դրամի եկամուտ, որից 85.22 միլիոնը ստացվել է գույքերի օտարումից (34.42 միլիոնը, 48 միլիոնը և 2.8 միլիոն), իսկ մյուս մասը՝ աշխատավարձից:
2013 թվականի տարեկան հայտարարագրերից տեղեկանում ենք, որ Կոստանյանը պաշտոնի անցնելուց հետո վճառել է 2 բնկարանները և մեկ ավտոտնակը, ձեռք բերել մեկ այլ, ավելի էժան բնակարան: Նույն տարում նրա կինը՝ Լիլիթ Կոստանյանն է վճառել TOYOTA LAND CRUISER 200 4.0 ամենագնացը, 2014-ի ընթացքում վաճառել է նաև LEXUS GS 300 մեքենան:
2016 թվականի պաշտոնը դադարեցնելու պահին Գևորգ Կոստանյանը հայտարարագրել է,
- բնակարան՝ բազմաբնակարան շենքում,
- 85 միլիոն դրամ խնայողություն,
- 12.13 միլիոն դրամի եկամուտ՝ ստացված աշխատավարձից:
Իսկ ավելի վաղ գրել էինք, որ մինչ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելը Գևորգ Կոստանյանը բավականին մեծ կարողություն է ունեցել:
Աստղիկ Կարապետյան