Լոնդոնում տղամարդուն դանակահարել են երբ փորձել է կանխել իր մոպեդի գողությունը

Հոր աչքի առաջ տղային դանակարելու և սպանելու կասկածանքով բերման են ենթարկվել երկու անձինք, տեղեկացնւմ է Independent-ը:

Գիբֆիլդ Քլոզի (Չեդվոլ Հիթ, Արևելյան Լոնդոն) իրենց տան առջև 46-ամյա հայրը և նրա 27-ամյա որդին փորձել են խանգարել մոպեդը գողանալ ցանկացող ավազակներին:

Գիշերը 1:35-ի սահմանններում աղմուկ լսելով, հայր և որդի դուրս են վազել տանից: Գողերի հետ ծեծկռտուքի ժամանակ նրանք դանակի հարվածներ ստացան իսկ հանցագործները դեպքի վայրից փախան:

Տուժածները տեղափոխվեցին արևելյան Լոնդոնի հիվանդանոց, որտեղ չորեքշաբթի վաղ առավոտյան երիտասարդը մահացավ: Ոստիկաններին հայտնի է մահացածի ինքնությունը, սակայն նրանք սպասում եմ ինքնության պաշտոնական ճանաչմանը:

Հայրը դեռևս դուրս չի գրվել հիվանդանոցից` չնայած նրա վերքերը կյանքի համար վտանգավոր չեն։

Հետաքննությունը վարում է սպանությունների և ծանր հանցագործությունների հարցերով խուզարկու, գլխավոր տեսուչ Անդրյու Փեքերը: Փեքերը նշում է.

«Գիբֆիլդ Քլոդը բնակելի փողոց է և չնայած որ դեպքի պահին դժվար թե շատ մարդ լիներ փողոցում, սակայն գիշերը տաք էր և հնարավոր է շատերը իրենց պատուհանները բաց էին թողել, ուստի դիմում եմ բոլորին ովքեր ինչ-որ կասկածելի բան են լսել կամ տեսել, այդ մասին հայտնել ոստիկանությանը»:

Պատրաստեց՝ Հռիփսիմե Բաղդասարյանը

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել