ԴԱՀԿ ծառայողների գործով վճիռը` հոկտեմբերի 19-ին

Այսօր ՀՀ վարչական դատարանի Գյումրու նստավայրում նախագահությամբ Է. Նահապետյանի շարունակվեց դատական նիստն ըստ հայցի Խաչիկ Հարությունյանի` արգելադրված գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին 16.09.2009թ. որոշումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:

Դատաքննությանը ներկայացել էին նույն գործով հայցվոր` Խաչիկ Հարությունյանն իր շահերի պաշտպան` Իշխան Վանոյանի հետ, պատասխանող` ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ներկայացուցիչները և 3-րդ անձ` Արմեն Վանցյանի ներկայացուցիչ` Գագիկ Վանցյանն իր պաշտպանի հետ:

Վարչական դատավարության ընթացակարգի համաձայն` յուրաքանչյուր կողմ հայտնեց իր  դիրքորոշումը, առարկությունները և միջնորդություններ ներկայացրեց դատարան:

Դատարանը ուսումնասիրեց գործով ապացույցները: Ճառով հանդես եկան դատավարության կողմերը:

Դատարանը հեռացավ խորհրդակացական սենյակ վճռահատության և հաջորդ դատական  նիստը նշանակվեց հոկտեմբերի 19-ին ժամը 12.00:

 .

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան

.

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել