«Եհովայի վկա» ժողովի անդամը դատապարտվեց ազատազրկման

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանում նախագահությամբ դատավոր Արմեն Վարդապետյանի, մեղադրող Ա.Մկրտչյանի, պաշտպան Մարտիրոսյանի, ամբաստանյալ Ա. Երեմյանի` շարունակվեց  թիվ ԵԱՆԴ/0075/01/12 քրեական գործի քննությունը: Արտյոմ Երմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 03.02.2012 թ-ին զինվորական բժշկական հանձնաժողովի կողմից պիտանի է ճանաչվել զինվորական ծառայության համար,վերցվել է զինվորական հաշվառման,սակայն հրաժարվել է ծանուցագիր ստանալուց,23.05.2012 թ-ին դիմում է ներկայացրել,որ հանդիսանում է «Եհովայի վկաներ» ժողովի անդամ և հրաժարվում է բոլոր տեսակի զինվորական ծառայությունից,խախտելով «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի պահանջները խուսափում է ժամկետային զինվորական ծառայությունից, 2012 թ-ի գարնանային զորակոչից:

Դատարանն այսօր անցավ  ամբաստանյալի  վերջին խոսքի ունկնդրելուն: Ա. Երեմյանն իր վերջին խոսքը սկսեց Աստվածաշունչը մեկնաբանելով,  հայտնեց, որ ինքը հանդիսանում է «Եհովայի վկա» ժողովի  անդամ, և իր համոզմունքները թույլ չեն տալիս ծառայելու Ազգային բանակում, ինչպես  նաև այլընտրանքային ծառայություն կատարելու: Նախագահող դատավոր Արմեն Վարդապետյանը,  խորհրդակցական սենյակից վերադառնալով, հրապարակեց դատավճիռը: Դատարանը վճռեց Արտյոմ Երեմյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով  կատարած հանցագործության համար, և դատապարտել ազատազրկման 2  տարի 6  ամիս ժամկետով:

 .

Հանրային թղթակից` Արա Ղարագյոզյան

.

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել