Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերաբերյալ վկայականի կրկնօրինակներն ու տեղեկանքները տրամադրում են՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության հանրապետական արխիվը՝ հետևյալ դեպքերում.
• երբ քաղաքացիական կացության ակտի գրանցման առաջին օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ տարածքային մարմնում բացակայում է տվյալ ակտային գրանցումը.
• արխիվում պահպանվող օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանությունների և հյուպատոսությունների կողմից կատարված ակտային գրանցումների հիման վրա.
• արխիվում պահպանվող Երևան քաղաքի մինչև 1947թ. ծննդյան ակտային գրանցումների հիման վրա:
2. Ամուսնության պալատը՝ իր կողմից ամուսնության, ամուսնալուծության և ծննդի ակտային գրառումների վերաբերյալ:
3. Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժինները՝ իրենց կողմից մահվան փաստի ակտային գրառումների վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ տարածքային մարմինները` իրենց կողմից կատարված ակտային գրառումների վերաբերյալ:
5. ՀՀ արդարադատության նախարարությունը՝ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքների մասով:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերաբերյալ վկայականի կրկնօրինակներն ու տեղեկանքները տրամադրում են քաղաքացիական կացության ակտերի գրառումների հիման վրա, քաղաքացիների դիմումների համաձայն: