Փոփոխություններ՝ դատական համակարգում

2016 թվականի սեպտեմբերի 9-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի թափուր պաշտոններում թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ հարցերը:

ՀՀ արդարադատության խորհուրդը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, ՀՀ դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 144-րդ հոդվածով, 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 149-րդ հոդվածով և 111-րդ հոդվածի 1-ին մասով, որոշեց.

  1. Լիլիթ Զելիմի Թադևոսյանի թեկնածությունը ներկայացնել ՀՀ Նախագահին` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները.
  2. Արսեն Սամվելի Մկրտչյանի թեկնածությունը ներկայացնել ՀՀ Նախագահին` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար:

Նշենք, որ Արսեն Մկրտչյանը ներկայումս զբաղեցնում է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու դեպքում Արդարադատության նախարարի առաջին տեղակալի լիազորությունները կդադարեցվեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել