Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու 48 դեպք

Սեպտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի կողմից սպասարկվող տարածքում (ՀՀ մարզերում) անցկացված ծառայության արդյունքում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու 48 դեպք: Այս մասին հայտնում է  ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ ահարոնյանը:

Նա նաև նշում է, որ հայտնաբերվել են ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով ավտոմեքենա վարելու 28 դեպք, թաղանթապատված հողմապակի՝ 21 դեպք, որոնցից 12-ի դեպքում խախտումը տեղում վերացվել է։

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել