Ֆինանսական համակարգի հաշտարարի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ կառույցը հրապարակել է նախադեպային պահանջ՝ ուղղված Բանկի դեմ՝ կապված քարտային զեղծարարության հետևանքով Հաճախորդի կրած վնասի փոխհատուցման հետ:
Հաճախորդի վճարային քարտից առանց վերջինիս իմացության ՌԴ-ում գտնվող օնլայն առևտրի և սպասարկման կետով կատարվել են գործարքներ:
Հաճախորդը բողոքարկել է վերոնշյալ գործարքները՝ Բանկից պահանջելով փոխհատուցել պատճառված վնասը, սակայն ստացել է մերժում:
Հաճախորդը դիմել է Հաշտարարին, ով, իրականացնելով ՀՀ օրենսդրության պահանջների, ԿԲ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև MasterCard միջազգային վճարահաշվարկային համակարգի կանոնների համալիր վերլուծություն, կայացրել է Հաճախորդի պահանջի բավարարման որոշում: Ամբողջական նախադեպին կարող եք ծանոթանալ այստեղ։