Ի՞նչ կարգով պետք է կազմավորվի կառավարությունը

ՀՀ գործող Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն ՀՀ կառավարության անհատական կազմի մեջ են մտնում վարչապետը և նախարարները։

ՀՀ կառավարությունը, որպես գործադիր իշխանության բարձրագույն մարմին ունի առանձնահատուկ կազմավորման կարգ։ Կառավարության կազմավորման հետ կապված գործընթացները նախատեսված են գործող Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով։ Դրան համապատասխան կառավարության կազմավորումն սկսվում է վարչապետի նշանակումից։ ՀՀ Նախագահն Ազգային ժողովում պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների արդյունքում վարչապետ է նշանակում խորհրդարանի պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին։ 

Վարչապետին նշանակում է Հանրապետության Նախագահը՝ կառավարության հրաժարականն ընդունելուց հետո 10-օրյա ժամկետում։

Վարչապետի նշանակումից հետո՝ 20-օրյա ժամկետում Հանրապետության Նախագահը կազմավորում է կառավարությունը։ Կառավարության անդամներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության Նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ։ 

Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են վերջինիս բոլոր անդամները։ Կառավարությունն ընդհանուր առմամբ գործում է ՀՀ Նախագահի և Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ընթացքում և իր լիազորությունները վայր է դնում նոր ընտրված Հանրապետության նախագահի առջև։

2015 թվականին բարեփոխված Սահմանադրության 212-րդ հոդվածի համաձայն՝ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրը Կառավարությունը պետք է ներկայացնի  իր հրաժարականը, իսկ Նախագահն անհապաղ ընդունի այն։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել