Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման պատմության մեջ առաջին անգամ շրջանային դատավորի պաշտոնի համար առաջադրել է մուսուլման թեկնածու:
Ըստ businessinsider.com-ի՝ մուսուլման թեկնածուի անունը Աբիդ Քուրեշի է, առաջադրվել է Կոլումբիայի շրջանի շրջանային դատարանի դատավորի պաշտոնի համար:
Ըստ Huffington Post-ի Օբաման նշել է, որ ուրախ է հայտարարել այն մասին, որ պրն Քուրեշին առաջադրվել է` ծառայելու Միացյալ Նահանգների շրջանային դատարանում:
Նա վստահություն է հայտնել նաև, որ իր առաջարկած թեկնածուն հավուր պատշաճի կկատարի աշխատանքային պարտականությունները :