«Ֆանտազիա» նավով եվրոպա գնալը խիստ թանկ է արժեցել…

Հայկ Վարդանյանը մեղադրվում է խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումարը վերցնելու և անձնական կարիքների համար ծախսելու համար: Գործը քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Համաձայն մեղադրական եզրակացության՝  Հայկ Վարդանյանը եղել է «ԷՅՋ-Դի-ԷՅ պրոդակշն» ՍՊԸ-ի տնօրեն, գործով չպարզված հովանավորի օգնությամբ ցանկացել է նկարահանումներ իրականացնել եվրոպական տարբեր երկրներում։ Հ. Վարդանյանին պետք է ուղեկցեին 15 այլ անձ՝ որպես նկարահանող խմբի անդամներ։

Ճանապարորդությունը պետք է իրականացվեր 2015թ. նոյեմբերի 1-ին «Կանադա Թրավել Քլաբ» ՍՊԸ-ին պատկանող «Ֆանտազիա»  նավով։

Հայկ Վարդանյանը «Կանադա Թրավել Քլաբ» ընկերության տնօրենից կանխիկ և փոխանցումով ստացել է 8400 ԱՄՆ դոլար(4.085.600 ՀՀ դրամ), որպեսզի նրան էլ մասնակից դարձնի իր ճանապարհորդությանը։

Սակայն ամբաստանյալը մտադրությունը չի կարողացել իրականացնել, բայց գումարն էլ ետ չի վերադարձրել, այլ ծախսել անձնական ու այլ կարիքների համար՝ ընկերության տնօրենին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, ինչի համար էլ մեղադրանք է առաջադրվել։

Հայկ Վարդանյանի հանդեպ, որպես խափանման միջոց, ընտրվել է ստորագրությունը՝  չհեռանալու մասին։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել