Կայացել է Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հնադիպումը

Սեպտեմբերի 3-ին Բրատիսլավայում Եվրոպական միության և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեին։

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները, գոհունակությամբ վերահաստատելով երկու հարևան երկրների փոխադարձ հանձնառությունն առավել ամրապնդել ավանդական բարիդրացիական հարաբերություններն ու խորացնել համակողմանի փոխգործակցությունը, անդրադարձան երկկողմ օրակարագի մի շարք հարցերի։

Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն քննարկեցին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել